Երկուշաբթի , 27 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Աջակողմյան ղեկով մեքենաների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց

    Աջակողմյան ղեկով մեքենաների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց

    Աջակողմյան ղեկով մեքենաների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց
    Մարտ 14, 2019 11:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ 97 կողմ ձայներով ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

    Օրենքով աջակողմյան ղեկ ունեցող այն տրանսպորտային միջոցները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, կարող են Հայաստան ներմուծվել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:
    Ըստ այդմ, մինչև մայիսի 1-ը հնարավոր կլինի ներմուծել շուրջ 1000 ավտոմեքենա:

    Նման թեմաներ

    scroll to top