Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Ակադեմիկոս Լևոն Օրբելու հոբելյանի առթիվ գիտաժողով է կազմակերպվել

    Ակադեմիկոս Լևոն Օրբելու հոբելյանի առթիվ գիտաժողով է կազմակերպվել

    Հոկտեմբեր 12, 2017 16:47 Լուրեր A+ / A-

    Untitled

    Հանրահայտ ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում մեկնարկել է «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, նստաշրջանին ներկա էին գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին, և ֆիզոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:

    ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը ներկայացրել է Լևոն Օրբելու դերը ֆիզիոլոգիայի ինստիտուտի կայացման և զարգացման գործում: ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից նստաշրջանը ողջունել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը: Նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Լևոն Օրբելու հանճարն այն է, որ նա առաջինը մշակեց ֆիզիոլոգիական գիտության ինֆորմացիոն պոտենցիալը: Նա զարգացրեց ֆիզիլոգիայում էվոլուցիոն և ֆիզիկաքիմիական մոտեցումները: Լևոն Օրբելու վաստակը նաև այն է, որ նա կարողացավ Խորհրդային Միությունում կենսաբանական գիտությունների զարգացման համար դժվարին 40-50-ական թվականներին պահպանել իր կողմից ստեղծված ֆիզիոլոգիական գիտության նորագույն ուղղությունները»:

    Լևոն Օրբելու և Կոնրադ Լորենցի կյանքից և գործունեությունից ուշագրավ դրվագներ են ներկայացրել Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին և Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը: Լևոն Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում և ստեղծել է Հայաստանում ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ Ֆիզոլոգիայի ինստիտուտը:

    Սեմինարն ունի շարունակական բնույթ և հաջորդ նստաշրջանը տեղի կունենա հաջորդ տարի Սանկտ- Պետերբուրգում:

    Նման թեմաներ

    scroll to top