Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Ականի պայթյունից տուժածին վիրահատում են

    Ականի պայթյունից տուժածին վիրահատում են

    Ականի պայթյունից տուժածին վիրահատում են
    Մարտ 29, 2018 12:53 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Արդեն տեղեկացրել ենք, որ  Արցախի Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

    Araratnews.am-ը տեղեկացավ, որ տուժածները Արցախի տարածքն ականազերծող  «Հալո թրաստ» կազմակերպության աշխատակիցներն են: Երեքը մահացել են, իսկ երկուսը տեղափոխվել են  Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղից մեզ տեղեկացրին՝ մեկին վիրահատում են, մյուսի վիճակը ծանր է:

    Մեզ հաջողվեց կապ հաստատել «Հալո թրաստ» կազմակերպության աշխատակիցներից մեկի հետ: Նրա խոսքով՝ կազմակերպությունը հիմա զոհվածներից մեկի ընտանիքում է: «Խնդրում ենք զանգահարել ավելի ուշ»,- ասաց կազմակերպության աշխատակիցը:

    Սոնա Դավթյան

     

    Նման թեմաներ

    scroll to top