Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից. Գագիկ Սուրենյան

    Ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից. Գագիկ Սուրենյան

    Ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից. Գագիկ Սուրենյան
    Մայիս 3, 2019 23:31 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    «Իմ մասնագիտական գործունեության 17 տարիների ընթացքում նման պրոցես հանդիպում եմ երկրորդ անգամ, ակտիվ տեղումնաբեր ցիկլոն Պարսից ծոցից: Նրա ներթափանցումը կսկսվի լուսադեմից, իսկ ակտիվ գոտին (կենտրոնը) մեր երկրում կլինի կեսօրից հետո, հատկապես երեկոյան ժամերին: Մայիսի 4-ին հատկապես կեսօրից հետո և 5-ի գիշերը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, առանձին հատվածներում կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25 մ/վրկ»:

     


    scroll to top