Գլխավոր Լուրեր Ակունք գյուղի 69-ամյա բնակչին մահացած են հայտնաբերել հորում

Ակունք գյուղի 69-ամյա բնակչին մահացած են հայտնաբերել հորում

6
0

Ապրիլի 5-ին, ժամը 10:55-ին Աբովյանի ԲԿ-ից Ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ Ակունք գյուղի բնակիչներից մեկը մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում Ակունք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի այգում գոմաղբի համար նախատեսված հորի մեջ ընտանիքի անդամները նկատել են 1950 թ. ծնված Դ. Մ.-ի դին: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի և լրատվության բաժնի պետ ԶարզանդԳաբրիելյանը:

Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն: