Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » ժամանց » Ակվարիում, որի միջով անցնում է վերելակ կամ որտեղ կարելի է լողալ շնաձկների հետ (լուսանկարներ)

    Ակվարիում, որի միջով անցնում է վերելակ կամ որտեղ կարելի է լողալ շնաձկների հետ (լուսանկարներ)

    Ակվարիում, որի միջով անցնում է վերելակ կամ որտեղ կարելի է լողալ շնաձկների հետ (լուսանկարներ)
    Հուլիս 23, 2019 12:02 ժամանց, Լուրեր A+ / A-

    QUA Bottle Lounge

    Թեքսասի  QUA Bottle Lounge բարում այցելուներին առաջարկում էին ոչ միայն ըմպելիքներ, այլև ադրենալին. բարի հատակը ակվարիում էր՝ լի շնաձկներով և կատվաձկներով: Բարը թանկ էր, սակայն հետաքրքիր ատրակցիոնի պատճառով այցելուները չէին նվազում: Այդուհանդերձ, կենդանիների պաշտպանության հանրության բողոքի պատճառով բարը փակվեց:

    1505848372_5

    Aquadom Radisson Blu Hotel

    Սա Բեռլինի Radisson Blu Hotel-ի մի  մասն է՝ աշխարհի  ամենախոշոր վերերկրյա ակվարիումը: Նրա բարձրությունը 25  մ է: Միլիոնավոր լիտր աղի ջրում այստեղ լողում են ավելի  քան 1500 արևադարձային ձկներ: Ակվարիումը բազմաթիվ հյուրերի է գրավում հյուրանոց: Բացի այդ, նրա միջով անցնում է վերելակ, որի խցիկում կարող է տեղավորվել 48  մարդ:

    Golden Nugget հյուրանոցում և խաղատանը ակվարիում շնաձկներով

    Լաս Վեգասն այն վայրն է, որտեղ մարդիկ գալիս են փորձի համար, որը նրանք չեն կարող այլ վայրում ստանալ: Եթե դուք խաղում եք այս խաղատանը, ապա կարող եք 3-մետրանոց  ջրային բլրակով իջնել հսկայական ակվարիում՝ լի  շնաձկներով: Այո-այո, շնաձկներով:  Այստեղ ապրում են ամբողջ աշխարհից շնաձկների հինգ հոյոկապ տեսակներ: Վայրէջքը տեղի է ունենում ապակյա խողովակով, որը մեկուսացնում է շնաձկներից, սակայն դրանից ադրենալինը  չի նվազեցնում:

    1505848317_8

    Ակվարիում Ջորջիայում

    Ջորջիայում ակվարիումը գտնվում է Ատլանտայում և համարվում է  աշխարհի ամենախոշոր ակվարիումներից մեկը: Այն այնքան մեծ  է, որ այտեղ ապրում են 4 խոշոր կետային շնաձկներ: Ակվարիումը նաև հրավիրում է հյուրերին լողալ հսկայական ձկների հետ: Հյուրերը վստահ են՝ սա անվտանգ է, քանի  որ կետային շնաձկները սնվում են պլանկտոնով: 1505848311_9

    Կորի նո Սուիզոկուկան՝ սառցե ակվարիում

    Ամենազարմանահրաշ ակվարիումը  գտնվում էճապոնիայում: Այն հերքում է ակվաիումների մասին ունեցած  ձեր  բոլոր  պատկերացումները: Սա հսկայական զբոսանք է պահեստի միջանցքներով, որի պատերը սառցից են: Ապշեցուցիչ  է, որ յուրաքանչուր սառցաբեկորում դուք տեսնում եք սառած ծովային կենդանիներ: Եթե կամենում եք իրոք վախենալ   այս ցուցադրությունից, նտածեք այն մասին, որ դուք շրջապատված եք սատկած  ձկներով և կենդանիներով, որոնք իրական տեք ունեն:

    1505848314_11

     

     

     

     


    Նման թեմաներ

    scroll to top