Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » «Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր

    «Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր

    «Ալաշկերտ»-ը դարձավ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր
    Մայիս 8, 2019 22:45 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն. արդյունքում, ավելի ուժեղ գտնվեց Երևանի«Ալաշկերտ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ կմեկնարկեր հանդիպումը, ներկաների ողջունեց և ակումբերին հաջողություն մաղթեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

    Հանդիպման մեկնարկը հաջող չդասավորվեց վանաձորյան ակումբի համար: «Լոռի»-ի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ստիպված էր փոփոխություն կատարել, քանի որ ոտքի մկանն էր ձգել Արամ Քոչարյանը: Առաջին կեսի ամբողջ ընթացքում երկու թիմերը զգույշ էին գործում և աչքի չէին ընկնում կտրուկ գրոհներով: Երկրորդ կեսում ակումբները ավելացրեցին խաղի տեմպը և «Ալաշկերտ»-ը սուր գրոհներով անկյունայինի խաղարկումից հետո առաջ անցավ հաշվի մեջ, քանի որ «Լոռի»-ի պաշտպան Ֆրայդին դարձավ ինքնագոլի հեղինակ:

    Բաց թողած գնդակից հետո վանաձորյան ակումբը նետվեց հետ բերելու կորցրածը, բայց այդպես էլ գոլ չխփեց և պարտվեց նվազագույն հաշվով:

    Երևանի «Ալաշկերտ»-ը, որը նախորդ տարի ևս դուրս էր եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն պարտվել էր «Գանձասար-Կապան»-ին, երկրորդ փորձից կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր:


    Նման թեմաներ

    scroll to top