Գլխավոր Լուրեր «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում փոփոխություն է տեղի ունեցել

«Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում փոփոխություն է տեղի ունեցել

0
0

Փոփոխություն է տեղի ունեցել «Ալաշկերտի» մարզչական շտաբում:

Ակումբի գլխավոր թիմի դարպասապահների մարզիչ կրկին նշանակվել է Արմեն Կիրակոսյանը, ով նախորդ ամիսներին աշխատում էր «Արարատում»:

Դարպասապահների մարզիչ Արթուր Ղազեյանը կշարունակի աշխատանքը «Ալաշկերտի» երկրորդ թիմում:

25-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 40 միավորով գլխավորում է գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը: Երկրորդ տեղում 39 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Եռյակը եզրափակում է «Բանանց»-ը 38 միավորով:

4-րդ տեղում «Փյունիկ»-ն է, որն ունի 37 միավոր: 34 միավորով Վանաձորի «Լոռի»-ն 5-րդ տեղում է: Գյումրու «Շիրակ»-ը 29 միավորով 6-րդն է, իսկ «Գանձասար-Կապան»-ը` 7-րդը (23 միավոր): Մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում «Արցախ»-ն է 17 և վերջին տեղում «Արարատ»-ն է (15 միավոր):