Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Ալաշկերտը վստահ հաղթանակ տարավ Արարատի նկատմամբ

Ալաշկերտը վստահ հաղթանակ տարավ Արարատի նկատմամբ

Օգոստոս 12, 2017 21:07 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

20728316_805565649622242_8495654882897513856_n

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մրցեց «Արարատի» հետ և հաղթեց 3:0 հաշվով:

Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Միհրան Մանասյանը: Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ թիմի նորեկ, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: 75-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Արթուր Եդիգարյանը:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 3 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: «Արարատը» 3 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Նշենք, որ «Ալաշկերտը» 3-րդ տուրում կհյուրընկալվի «Բանանցին», իսկ «Արարատը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Փյունիկի» հետ:

Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Միլիան Յաբլան, Վահագն Մինասյան, Գագիկ Դաղբաշյան, Արտակ Դաշյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Զավեն Բադոյան, Միհրան Մանասյան

«Արարատ». Արսեն Պետրոսյան, Վարդան Արզոյան, Գևորգ Պողոսյան, Ռաֆայել Սաֆարյան, Ռևիկ Եղիազարյան, Սիլաս, Արգիշտ Պետրոսյան, Սերգեյ Մկրտչյան, Դավիթ Մինասյան, Անդրանիկ Քոչարյան, Սարգիս Մեթոյան

«Ալաշկերտ»-«Արարատ»` 3:0

Գոլերը` Մանասյան (35), Սիմոնյան (61), Եդիգարյան (75)

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top