Չորեքշաբթի , 19 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » «Ալաշկերտն» առաջին անգամ կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

    «Ալաշկերտն» առաջին անգամ կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում

    «Ալաշկերտն» առաջին անգամ կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում
    Օգոստոս 9, 2018 17:07 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Հայկական ֆուտբոլի համար այսօր դարձյալ նշանակալի ու կարևոր օր է:

    Երևան Տոնավաճառ

    Չեմպիոն «Ալաշկերտն» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում` սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»: Գրում է armsport.am-ը:

    Ասել, թե որքան մեծ է երկրպագուների աջակցության կարևորությունն առաջիկա խաղում, նշանակում է ոչինչ չասել:

     Երկու օր առաջ կայացած «Փյունիկ»-«Մաքքաբի» խաղին ներկա բազմահազար երկրպագուներն էին, որ իրենց ֆանտաստիկ աջակցությամբ մինչև վերջին վայրկյանն առաջ էին մղում երևանյան թիմին և ստիպում չհանձնվել, պայքարել և անչափ կարևոր արդյունքի հասնել:

    Այսօրվա խաղում նույնպիսի աջակցության կարիք ունի «Ալաշկերտը», ինչի մասին խոսել է նաև երևանյան ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը.

    «Ալաշկերտը» շարունակում է հաջող մրցելույթները եվրոպական մրցասպարեզում: Արդեն իսկ պատմություն ենք կերտել` դուրս գալով Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, սակայն ինչպես ասում են` «ախորժակն ուտելիս է բացվում». Մեծ ցանկություն կա ևս մեկ անգամ ապացուցելու, որ մենք հիանալի թիմ ունենք:

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:


    Նման թեմաներ

    scroll to top