Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Բլոգ » Ալավերդցիների համբերության բաժակը լցվել է. բաց նամակ՝ վարչապետին

    Ալավերդցիների համբերության բաժակը լցվել է. բաց նամակ՝ վարչապետին

    Ալավերդցիների համբերության բաժակը լցվել է. բաց նամակ՝ վարչապետին
    Ապրիլ 20, 2019 18:54 Բլոգ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանին
    Հարգելի պրն Փաշինյան և պրն Արշակյան,
    Տեղեկացնում ենք, որ Մ6 միջպետական ճանապարհի այն հատվածը, որն ացնում է Ալավերդի քաղաքով, 2018թ-ի նոյեմբերին վերանորոգման նպատակով քանդվել է, սակայն դեռևս ոչ մի աշխատանք չի կատարվել (կից ներկայացնում ենք նկարներ)։ Այս սկսված, սակայն չիրագործված աշխատանքի պատճառով ճանապարհի այդ հատվածը դարձել է ոչ միայն անանցանելի, այլ նաև փոշոտ և ցեխոտ։ Ինչը քաղաքացիների մոտ մտահոգության և բողոքի առարկա է դարձել, քանի որ վերջինս մեծ վնաս է հասցնում բնակիչների և այդ ճանապարհով երթևեկողների ավտոմեքենաներին։ Արդյոք նպատակային էր սկսել այս աշխատանքը և վերջինիս գծով ոչինչ չիրականացնել՝ մեծ վնաս հասցնելով քաղաքացիներին։
    Հորդորում ենք, ուշադրություն դարձնել այս հարցին, քանի որ վերջինս ոչ միայն համայնքային, այլ նաև միջպետական խնդիր է։

    Ալավերդի քաղաքի բնակիչներ

     


    Նման թեմաներ

    scroll to top