Գլխավոր Միջազգային Ալբանիայում ձերբակալվել է երկրում Ինտերպոլի ներկայացուցչության ղեկավարը

Ալբանիայում ձերբակալվել է երկրում Ինտերպոլի ներկայացուցչության ղեկավարը

1
0

Без имени

Ալբանիայի Հանրապետություններում Ինտերպոլի ներկայացուցչության ղեկավար Արտան Բայրակտարին և նրա աշխատակիցներից մեկը՝ Լորետա Ալան ձերբակալվել են երկրի մայրաքաղաք Տիրանայում: Այս մասին տեղեկացնում է Մակեդոնիայի տեղեկատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեձ:

Նշվում է, որ Ինտերպոլի աշխատակիցները թաքցրել են բելգիացի գործընկերներից ստացած տեղեկությունները՝ համաձայն որի ալբանացի պատգամավոր Մարկ Ֆրոկը մեղադրվում է սպանություն կատարելու մեջ և հետախուզվում Ինտերպոլի կողմից:

Այս տեղեկության ի հայտ չգալը մեծապես օգնել է Ֆրոկին, որպեսզի վերջինս հայտնվի երկրի պառլամենտում և ոչ թե ճաղերի հետևում: