Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ալեքսանյանի խանութից գնած 1000 դոլարանոց այֆոնը 2 ամիս անց չի աշխատում. խանութը հրաժարվում է նորը տալ

    Ալեքսանյանի խանութից գնած 1000 դոլարանոց այֆոնը 2 ամիս անց չի աշխատում. խանութը հրաժարվում է նորը տալ

    Ալեքսանյանի խանութից գնած 1000 դոլարանոց այֆոնը 2 ամիս անց չի աշխատում. խանութը հրաժարվում է նորը տալ
    Հուլիս 23, 2019 14:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    AraratNews.am-ին է դիմել ՀՀ քաղաքացի Ծաղիկ Ստեփանյանը, ով 2 ամիս առաջ թանկարժեք հեռախոս է գնել Սամվել Ալեքսանյանին պատկանող Mobile Centre խանութներից մեկից, ստացել 1 տարվա երաշխիք և հայտնվել կոտրած տաշտակի առաջ:

    «Գրեթե 1000 դոլարով հեռախոս եմ գնել, ապառիկով՝ այֆոն ֆիրմայի, երկու ամիս անց էկրանը սկսեց չաշխատել: Տարա իրենց խանութ, ասացին՝ «զավադսկոյ դեֆեկտ ա» և պետք է էկրանը փոխենք: Ես դրան համաձայն չեմ, եթե խնդիրն ինձնից չէ, այլ հեռախոսը այդպես դեֆեկտով է եղել, ուրեմն ինձ նոր հեռախոս պետք է տան, դա կարգավորվում է օրենքով»,- ասաց Ստեփանյանը, նշելով, որ հեռախոսը գնել է ապառիկով և չի հասցրել ծառայեցնել իր նպատակին:

    «Խնդիրը կայանում է նրանում, որ իրենք պարտավոր են ինձ նորը տան, ոչ թե քանդեն և նորոգեն, որովհետև դա իմ մեղքով չի եղել, դա իրենց մեղքն է, որ վաճառում են գործարանային թերություններ ունեցող հեռախոս»,- նշեց քաղաքացին:

    Նկատենք, որ Mobile Centre խանութների ցանցը պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին: Թե ինչպե՛ս է պատահել, որ գործարանային թերություններով հեռախոս է վաճառվել քաղաքացուն կամ գուցե կեղծված՝ մեզ չհաջողվեց պարզել: Մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:

    Մենք պատրաստ ենք լսել նաև խանութի պարզաբանումները:


    scroll to top