Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ալեն Սիմոնյանը՝ Քաղաքացու օրը նշելու մասին

    Ալեն Սիմոնյանը՝ Քաղաքացու օրը նշելու մասին

    Ալեն Սիմոնյանը՝ Քաղաքացու օրը նշելու մասին
    Ապրիլ 22, 2019 14:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

    «Այսօր ինձ համար կարեւոր օր է, այսօր այն օրն է, երբ Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեցին, եւ ես մի քանի իմ ընկերների հետ մնացի միանձնյա ժողովրդի հետ եւ պետք էր պահել: Այսօրվանից սկսած ամեն օր էլ տոն է մինչեւ ավելի լավ ու կարեւոր իրադարձություններ»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ հիշեցնելով, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցան Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան բանակցությունները, որից մի քանի ժամ անց Փաշինյանն ու իրենց մյուս գործընկերները ձերբակալվեցին:

    ԱԺ փոխնախագահը, արձագանքելով դիտարկմանը, որ Քաղաքացու օր նշելու համար 124 մլն է տրամադրվում, արձագանքեց. «Ես տեղեկություն չունեմ, թե ինչի վրա է ծախսվելու Քաղաքացու օրը նշելու համար նախատեսված 124 մլն դրամը, դա գործադիրի կողմից է հատկացված»:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top