Գլխավոր Բլոգ Ալեն Սիմոնյանը Պերուի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև վիզային համակարգի...

Ալեն Սիմոնյանը Պերուի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների միջև վիզային համակարգի պարզեցնելու հարցը

4
0

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան Բենխամին Չիմոյի (նստավայրը՝ Մոսկվա), Հայաստանում Պերուի պատվո հյուպատոս Հովհաննես Դուրգարյանի ու վերջինիս գործընկերների հետ: Այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Քննարկեցինք Հայաստանի եւ Պերուի հանրապետությունների միջեւ վիզային համակարգի հեշտացման գործընթացը եւ երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանն ուղղված հնարավոր քայլերը»,-մասնավորապես գրել է ԱԺ փոխնախագահը: