Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

    Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

    Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
    Մարտ 12, 2019 17:02 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին:

    Ինչպես  տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգի առաջմղմանն առնչվող հարցերի:

    Ալեն Սիմոնյանը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խորացումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը տեղեկացրել է, որ շուտով կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբը, որն ակտիվ դերակատարություն կունենա փոխադարձ կապերի ընդլայնման գործում: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցված աշխատանքին, այս հարցում կարեւորել երկկողմ հետաքրքրություն ունեցող խնդիրներում միմյանց աջակցելը:

    Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Ալեն Սիմոնյանը, անընդունելի համարելով մեր հարեւան պետության կողմից խաղաղության հաստատմանը խոչընդոտող կոչերը եւ ռազմատենչ հռետորաբանությունը, ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի կարող լինել: Դեսպանն իր հերթին կարեւորել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

    Թիմուր Ուրազաեւը խոսել է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ, ներկայացրել երկու ինտեգրացիոն ուղղություններում իր երկրի առաջնահերթությունները:

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի:


    Նման թեմաներ

    scroll to top