Գլխավոր Լուրեր Ալենը ճիշտ էր, նրանք սխալվեցին (լուսանկարներ)

Ալենը ճիշտ էր, նրանք սխալվեցին (լուսանկարներ)

13
0

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ չի հարուցվի, քանի որ նրա արարքներում հանցակազմ չկա: Այս մասին ասվում է ՀՔԾ կայացրած որոշման մեջ (ՀՔԾ որոշման լուսապատճեններին ծանոթացե՛ք ներքևում):

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատկանող FIP.am կայքում հոդված էր հրապարակվել, և ըստ հեղինակի՝ Ալեն Սիմոնյանը միտումնավոր թաքցրել է իր գույքը և ապօրինի հարստացել է: Այդ հրապարակումից ժամեր անց Ալեն Սիմոնյանը ներկայացրեց փաստաթուղթ, որով ապացուցվում էր, որ Ալեն Սիմոնյանը բանկից վարկ է վերցրել և այդկերպ մեքենա գնել: Չնայած ներկայացրած ապացույցներին՝ Արթուր Սաքունցը հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ՝ Ալեն Սիմոնյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով:

Եվ ահա ՀՔԾ-ն համարում է, որ Ալեն Սիմոնյանի արարքներում հանցակազմ չկա, ըստ որի քրեական գործի հարուցումը մերժվում է:

Ներկայացնում ենք ՀՔԾ որոշումն ամբողջությամբ:

1 2 3 4 5 7 8 9 10 11