// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Արցախ » Ալիեւը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

    Ալիեւը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

    Ալիեւը դրական է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
    Մարտ 12, 2019 17:07 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էռլ Լիտցենբերգերի հետ հանդիպմանը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ թվում նրանց դիրքորոշումը հակամարտության կարգավորման ձևաչափի վերաբերյալ դրականորեն է ընդունվել Ադրբեջանի կողմից։

    Այս մասին minval.az-ի տեղեկացմամբ՝ նշվել է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

    Հիշեցնենք, որ մարտի 9-ին տարածած իրենց հայտարարությունում, վկայակոչելով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի նկատմամբ հակասական հրապարակային որոշ հայտարարություններ, համանախագահները վերահաստատել են, որ արդար եւ տեւական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, ներառյալ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: «Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում.

    Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»,- ասվել էր հայտարարությունում:


    Նման թեմաներ

    scroll to top
    //