Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

    Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

    Նոյեմբեր 14, 2017 23:27 Լուրեր, Միջազգային A+ / A-

    aliev

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ակնարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորության մասին:

    Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ելույթ ունենալով «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-րդ հոբելյանական հանդիսավոր միջոցառման ժամանակ, Ալիեւը հայտարարել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի հարաբերությունները արհեստական ճգնաժամ են ապրում:

    «Եթե այդ ճգնաժամը խորանա, ապա, իհարկե, Ադրբեջանն իր ընտրությունն անելու իրավունք կունենա», – հայտարարել է Ալիեւը:

    «15 տարուց ավել է մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Սակայն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործունեության հետեւանքով այդ կառույցի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները արհեստական ճգնաժամ ապրեցին, որի նախաձեռնողները մենք չենք: Մենք միայն համարժեք միջոցներ ենք ձեռնարկում մեր դեմ երկակի ու անարդար քաղաքականության հետ կապված: Մենք երբեք անպատասխան չենք թողել մեր դեմ ուղղված գրոհները: Այդ պատճառով կարծում եմ, որ մեր ադեկվատ պատասխանը տրվել է ժամանակին: Կարծում եմ, որ այդքան ճանաչված միջազգային կառույցը, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, չպետք է առանձին անհատի անհաջող նկրտումների զոհը դառնա: Մենք ինքնակամ ենք անդամագրվել բոլոր կառույցներին, որոնց անդամն ենք: Այդպես էլ ինքնակամ կարող ենք դրանցից դուրս գալ: Ոչ ոք չի կարող ուժով ստիպել մեզ մնալ որեւէ կազմակերպությունում»,- ,- News.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը:

    Նման թեմաներ

    scroll to top