Գլխավոր Լուրեր Ալկոհոլային թունավորումներ Թուրքիայում. 20 օրում 14 մարդ է մահացել

Ալկոհոլային թունավորումներ Թուրքիայում. 20 օրում 14 մարդ է մահացել

4
0

Թուրքիայում մեթիլային ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքերը շարունակվում են: Վերջին 20 օրվա ընթացքում Մերսինում, Նիղդեում և Ադանայում մեթիլային ալկոհոլից թունավորման պատճառով գրանցված մահվան դեպքերը հասել են 14-ի։

Վերջինը 64-ամյա մի քաղաքացի է տեղափոխվել Ադանայի հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը։

Ավելի վաղ Ադանայի Չուքուրովա համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց էին տեղափոխվել ալկոհոլային թունավորմամբ երեք անձ, որոնցից երկուսը մահացել են, իսկ մեկը՝ կորցրել տեսողությունը։

Ադանայի մյուս հիվանդանոցներում ևս նույն ախտորոշմամբ երկու անձ էր մահացել։ Այսպիսով, ընդհանուր առմամբ Ադանայում գրանցված ալկոհոլային թունավորմամբ մահացությունների թիվը հասել է  5-ի։ Եվս մեկ անձ մահացել է Նիղդեում։ Մերսինում նույն այդ պատճառով 15 օրում հիվանդանոց էր դիմել 31 մարդ, որոնցից 8-ը մահացել էին։