Գլխավոր Լուրեր Ալումյանը պատրաստ է Փաշինյանին փոխհատուցել 650 000 դրամը

Ալումյանը պատրաստ է Փաշինյանին փոխհատուցել 650 000 դրամը

1
0

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դատական հայցին։

Ալումյանը նախ հիշեցրեց, որ հայցով դիմել էին դատարան Նիկոլ Փաշինյանի կողմից անձեռնմխելիությանը վերաբերող Փարիզում արված հայտարարության համար․ «Բնականաբար, պարոն Քոչարյանը պարոն Փաշինյանին դատի տվեց։ Դատարանում մյուս կողմը ներկայացրեց պատասխան, թե այս արտահայտությունն անելով՝ պարոն Փաշինյանը պարոն Քոչարյանին նկատի չի ունեցել։ Մենք ակնկալում էինք, որ կհերքվի այս արտահայտությունը և ներողություն կհայցի արտահայտություն անողը։ Փաստորեն, պարոն Փաշինյանը հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ»,- նշեց Ալումյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը Քոչարյանից պահանջել է փոխհատուցել դատական ծախսերը, Ալումյանն արձագանքեց․ «Անձամբ ես կհատուցեմ 650 000 դրամը, 10% էլ ավել կփոխանցեմ, եթե դատարանն այդպես որոշի»։