Գլխավոր Լուրեր «Ամբերդ ամրոցի» հարևանությամբ շինարարությունը կասեցվել է

«Ամբերդ ամրոցի» հարևանությամբ շինարարությունը կասեցվել է

4
0

Araratnews.am-ն այսօր գրել էր, որ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը մեկնել է Ամբերդ՝ շինարարական աշխատանքներին ծանոթանալու, որն ահազանգել էին լրագրողները:

Հիշեցնենք՝ շինթույլտվություն ունեցողը ցանկանում է այդ տարածքում ռեստորան կառուցել այն դեպքում, երբ տարածքը պատմամշակութային է:

Shamshyan.com-ը  տեղեկացնում է, որ շնորհիվ զանգվածային լրատվամիջոցների, սրտացավ քաղաքացիների և Մշակույթի նախարարության օպերատիվ արձագանքմանը, «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի հարևանությամբ սկսված շինարարական աշխատանքները ժամանակավորապես կասեցվեցին:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Կիրակոսյանի շնորհիվ հայտնաբերվել են նաև կարևոր փաստաթղթեր, որը վկայում է, որ դեռ ԽՍՀՄ տարիներին այդ հատվածը պատկանել է ամրոցին և ԽՍՀՄ փլուզումից հետո ինչ-որ մարդկանց միջամտության արդյունքում այդ տարածքը հանվել է արգելոցի հատակագծից: Երբ Ն. Կիրակոսյանը այդ թղթերը ցույց տվեց փոխնախարարին, վերջինս մի պահ բռնեց գլուխը