Գլխավոր Լուրեր Ամբերդի տարածքում շինարարություն իրականացնողը չի պատրաստվում երկար սպասել

Ամբերդի տարածքում շինարարություն իրականացնողը չի պատրաստվում երկար սպասել

17
0

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում շինարարություն իրականացնող ընկերության համասեփականատեր Մանուկ Մանուկյանը հույս ունի, որ առավելագույնը 10 օրվա ընթացքում խնդիրները կլուծվեն, և շինաշխատանքները կվերսկսվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանուկ Մանուկյանը։

«Քաղաքաշինության կոմիտեն, մշակույթի նախարարությունը մեզ առաջարկել են, որ առայժմ աշխատանքները չշարունակենք, մինչև համապատասխան մասնագետներ, հնագետներ կգան, տարածքը կուսումնասիրեն, նոր համապատասխան գործընթացը էլի մենք կշարունակենք»,- ասաց Մանուկյանը:

Մանուկյանը նշել է, որ պատրաստվում է հանդիպել և՛ քաղաքաշինության կոմիտեի նախագահի, և՛ մշակույթի նախարարության ներկայացուցչի հետ՝ հավելելով, որ կոնկրետ ժամկետ չեն սահմանել, բայց երկար չեն սպասի: