Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Վարչապետը՝ նախարարությունների օպտիմալացման մասին

    Վարչապետը՝ նախարարությունների օպտիմալացման մասին

    Վարչապետը՝ նախարարությունների օպտիմալացման մասին
    Փետրվար 12, 2019 11:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև նախարարությունների օպտիմալացմանը։

    Վարչապետը նշեց, որ որքան մեծանում են նախարարությունները, այնքան դրանց կարգավորումն է դժվարանում, բայց երբ փոքրանում է Կառավարությունը, պնդում են, որ պետական կառավարման համակարգը չի կարողանա աշխատանքի ամբողջ ծավալն անել։

    «Հետևաբար պետք է փոքրացնել այդ աշխատանքի ծավալը»,- ասաց վարչապետը։

    Փաշինյանը շեշտեց, որ չի կիսում այն կարծիքը, որ նախարարությունների թվի կրճատմանը պետք է նայել պոտենցիալ աշխատատեղերի կրճատման կամ ավելացման տրամաբանության մեջ․ «Եթե պետական կառավարման համակարգը աշխատատեղ ենք դիտարկում, եկեք Ազգային ժողովի, Կառավարության համագործակցությամբ ևս մի 20 հազար աշխատատեղ բացենք»։

    Փաշինյանը զարմանք հայտնեց, որ մարդիկ կան՝ մտածում են, որ Կառավարությունը աշխատատեղ պիտի ստեղծի ասելով նկատի ունի նախարարություններում աշխատատեղ բացելը։

    «Ովքեր նման քննադատություն են հնչեցնում Կառավարության հասցեին, թող իրենց ընկերություններում հազարավոր հաստիքներ բացեն»,- խորհուրդ տվեց վարչապետը՝ շեշտելով, որ ամեն ինչ անում են պրոցեսը սահուն անցկացնելու համար։

    «Ամեն ինչ կանենք, որ խոշոր կրճատումներ չլինեն»,-  եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


    Նման թեմաներ

    scroll to top