Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    10°
    Home » Լուրեր » Ամեն ինչ որոշելու է քաղաքացին․ Հայկ Մարության

    Ամեն ինչ որոշելու է քաղաքացին․ Հայկ Մարության

    Ամեն ինչ որոշելու է քաղաքացին․ Հայկ Մարության
    Հոկտեմբեր 13, 2018 15:08 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքացիները միանգամից տեսնելու են տեղի ունեցող փոփոխությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նշելով, որ քաղաքացին միանգամից զգալու է վերաբերմունքն ու հարցերին հրատապ արձագանքելը, իսկ գլոբալ հարցերը, որոնք վերաբերում են տրանսպորտին, աղբահանությանը և այլն, և այլն, լուծվելու են ժամանակի ընթացքում։

    «Մենք խնդիր ունենք համակարգն ուսումնասիրելու, հասկանալու համար՝ որտեղ ինչ խնդիրներ կան»,- ասաց Երևանի քաղաքապետը:

    Անդրադառնալով հավաքագրվող գումարներին՝ Մարությանն ասաց․ «Ես հետաքրքիր զրույց ունեցա քաղաքացիներից մեկի հետ։ Նա ասաց՝ կարմիր գծերը հանենք։ Շատ լավ, քաղաքացին է որոշում ամեն ինչ։ Եթե քաղաքացին որոշի, որ պետք է կարմիր գծերը հանվեն, և այդ հավաքագրված գումարները չգնան մանկապարտեզների վերանորոգմանը և այլ ծախսերի, ուրեմն չենք հավաքագրի։ Աշխարհում ամեն տեղ կայանման գումարները գնում են քաղաքային իշխանություն, որտեղից էլ հոգում են քաղաքային տնտեսության ծախսերը: Եթե կորոշեն, որ պետք է գույքահարկը հանել և չիրականացնել աղբահանություն, ուրեմն կլինի այդպես, ամեն ինչ որոշելու է քաղաքացին։ Եթե նախկինում հավաքագրված գումարները գնացել են ինչ-որ մեկի գրպանը, հիմա այդպես չի լինելու, հավաքագրված ամբողջ գումարով հոգալու ենք քաղաքի հարցերը»:

    Անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը՝ Մարությանն ասաց, որ 5 տարի առաջ տրանսպորտի թանկացումը օբյեկտիվ չէր, իսկ հիմա օբյեկտիվ է։

    «Մենք պետք է փոփոխենք ամբողջ տրանսպորտի համակարգը։ Բայց մենք ներկայացնելու ենք քաղաքացիներին և ասենք, որ այսքան է տրանսպորտի գինը. կամ պետք է թանկանա, կամ պետք է սուբսիդավորի քաղաքային իշխանությունը, որը էլի քաղաքացիների գումարն է, կամ պետք է թանկանա, և այդ գումարներով այլ հարցեր լուծվեն»,-ասաց Երևանի քաղաքապետը։

    Պատասխաելով հարցին, թե ինչպե՞ս են իմանալու քաղաքացիների կարծիքը, Մարությանն ասաց․ «Հանրաքվեների միջոցով»։

     

     

    Նման թեմաներ

    scroll to top