Գլխավոր Լուրեր Ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու․ Դավթյանը՝ Քոչարյանին

Ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու․ Դավթյանը՝ Քոչարյանին

6
0
Ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու: Այս մասին դատարանում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր գործը «կարված» է, և յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան է տալու:
«Ես շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրվող հանցանքների պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը,- ասաց դատախազը՝ շարունակելով: — Ես կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, և ժողովրդական այն անվիճելի խոսքի մասին, որ, այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու: Այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու, իրենք մոռացել են, որ վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում պատասխան տալուն: Որևէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել, նա անհանգստանալու որևէ խնդիր չունի»:
Արթուր Դավթյանն ասաց, որ իրենք հույս ունեն, որ գործը քննող դատավորն այդ բարոյական ու հոգեբանական ճնշումներին չի ենթարկվի: