Գլխավոր Լուրեր Ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա՞

Ամեն մեկն իր գողացածը պետք է գցի կառավարության վրա՞

5
0

Չորեքշաբթի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը բարձրացրեց որոշ ջրօգտագործող ընկերությունների հարցը, որոնք հրաժարվում են աշխատել, քանի որ աշխատավարձ չեն ստացել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարեց, որ ընկերությունների ղեկավարներն աշխատավարձ ստանում են իրենց հավաքագրումներից, ուստի եթե հարկեր չեն հավաքել, աշխատավարձ չեն ստանալու։

«Այսինքն՝ կան ջրօգտագործողներ, որ իրենց համար ստեղծել են միություն և ընտրել նախագահ, հարկը հավաքում են և իրենք իրենց համար ստանում են աշխատավարձ։ Ի՞նչ է նշանակում՝ բոյկոտում են։ Հիմա բոյկոտում են, ես էլ էդ դեպքում տեսա վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել մի միլիարդ դրամ արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում՝ ամեն մեկն իր արած և չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չե՞նք ստացել։ Չեք աշխատել՝ չեք ստացել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այդ ջրօգտագործողների մոտ ստուգումներ են անելու․ «Հլը մենք կգնանք էդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, հետո չգաք ասեք՝ ջրօգտագործողներին լցնում եք բանտերը։  Ինչի՞ պետք է կառավարությունը վճարի»։