Հինգշաբթի , 29 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.50   ՀՀ ԿԲ` 480.44   
  •  EUR   Առք` 543.00   Վաճառք` 553.00   ՀՀ ԿԲ` 545.78   
  •  CHF   Առք` 489.00   Վաճառք` 507.00   ՀՀ ԿԲ` 500.20   
  •  GBP   Առք` 612.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 615.73   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.24   ՀՀ ԿԲ` 8.07   
  •  GEL   Առք` 187.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.25   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Լուրեր » Ամենամեծ խնդիրը հենց էդ ա, որ մինչև հիմա ոչ մի բան չեն ասել. Աղաբաբյանը չի՞ լինի ՀՀԿ ցուցակում

Ամենամեծ խնդիրը հենց էդ ա, որ մինչև հիմա ոչ մի բան չեն ասել. Աղաբաբյանը չի՞ լինի ՀՀԿ ցուցակում

Հունվար 11, 2017 14:04 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Ashot

Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը, ով տևական ժամանակ է՝ նեղացած է հարազատ կուսակցությունից, պնդում է, թե տեղյակ չէ` կլինի՞ ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, թե՞ ոչ: Աղաբաբյանին, հիշեցնենք, հարկայինը տուգանել էր 60 մլն դրամով, որից հետո ՀՀԿ-ականը, հարազատ կուսակցությունից նեղսրտած, չէր մասնակցում ԱԺ նիստերին, ավելին՝ համարվում է 2016 թվականին ԱԺ նիստերից ամենաշատ բացակայած պատգամավորներից մեկը: Թիվ  33 ընտրատարածքից (Շիրակի մարզ) 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Աղաբաբյանը սպասում է կուսակցության որոշմանը: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ կուսակցությունն ինչպես որոշի, ինքն այդպես էլ կանի: Մեր տեղեկություններով, սակայն, Աղաբաբյանը չի ընդգրկվի ՀՀԿ ցուցակում:

Պարո՛ն Աղաբաբյան, առաջադրվելո՞ւ եք ռեյտինգային ընտրակարգով:

Դա կուսակցության խնդիրն է, կուսակցությունը եթե առաջադրի, բնականաբար, էդպես կլինի:

Բայց Դուք ցանկություն ունե՞ք:

Մենք դեռ չենք խոսել ոչ մեկի հետ, դեռ չգիտեմ: Ես կուսակցական եմ, եթե որոշում կայացնեն, որ պետք է լինեմ, ուրեմն՝ պետք է լինեմ, եթե պետք է չլինեմ, ուրեմն չպետք է լինեմ, ի՞նչ ասեմ: Ունենք կուսակցության խորհուրդ, ունենք գործադիր մարմին, հենց որոշեն՝ ուրեմն կսկսեմ զբաղվել էդ հարցով:

Այսինքն՝ Դուք դեռ չգիտեք՝ կլինե՞ք ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, թե՞ ոչ:

Այո՛, հայտնի չէ, ամենամեծ խնդիրը հենց էդ ա, որ մինչև հիմա ոչ մի բան չեն ասել:

Կուսակցությունից, կարծես թե, նեղացած էիք, սա չի՞ խանգարի, որ Ձեզ ընդգրկեն ցուցակում:

Երբեք լարված չի եղել, խանգարող հանգամանք էլ չկա: Ես ցուցակից տեղյակ չեմ, ո՛ր ցուցակում կլինեմ, ո՛ր տարածաշրջանում, դեռ ցուցակ չկա, եթե լինի, ինձ էլ տեղյակ կպահեն:

Շողիկ Գալստյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top