Հինգշաբթի , 20 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.54   
  •  EUR   Առք` 547.00   Վաճառք` 555.00   ՀՀ ԿԲ` 551.71   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 503.00   ՀՀ ԿԲ` 501.72   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 623.30   
  •  RUB   Առք` 8.04   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.10   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 199.23   
outputra5huxgif
Mostly Sunny
34°
Home » Լուրեր » Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ

Ապրիլ 19, 2017 22:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

arm149261051139

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ղարաբաղյան հակամարտության ընթացքում` պատերազմական գործողությունների և զինադադարի պայմաններում, զոհված զինծառայողների մայրերի և այրիների հետ: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Սկզբում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց հանդիպմանը մասնակից հայուհիներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց ներկաներին` ողջունելով նրանց այցը Ս. Էջմիածին: Ամենայն Հայոց Հայրապետն իր սրտակցությունը հայտնեց զինվորների մայրերին և այրիներին` նրանց ցանկանալով Սուրբ Հոգու մխիթարություն:

Նորին Սրբությունն ասաց, որ յուրաքանչյուր հայ ցավ է ապրում այդ կորուստների համար, բայց նաև գիտակցում է, որ հայ հերոս զինվորներն իրենց կյանքն ընծայաբերել են Հայրենիքի, ժողովրդի և իրենց ընտանիքների խաղաղ ու ապահով կյանքի համար: «Մեր Սուրբ Եկեղեցին մշտապես աղոթում է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած իր զավակների համար: Հայրենիքի համար կյանքի նվիրաբերումը ամենանվիրական զոհաբերություն է նկատում մեր Եկեղեցին: Այդպես է ապրել և դարերի մեջ գոյատևել մեր ժողովուրդը: Վստահ եղեք, նրանց հիշատակը միշտ ապրելու է մեր ժողովրդի սրտում, և ժողովո ւրդը միշտ իր խոնարհումն է բերելու իր քաջազուն զավակների անմահ հիշատակի առջև», – նշեց Վեհափառ Հայրապետը:

 

Նորին Սրբությունը հավելեց, որ Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում հայ զինվորների դրսևորած բարձր գիտակցությունն ու հայրենասիրական ոգին միայն հպարտության զգացում է ծնում: Վերջում Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով հայրենյաց զոհված պաշտպանների հոգիների հանգստության համար, օրհնեց նրանց մայրերին և այրիներին` ցանկանալով ուժ, կամք և ոգու ամրություն:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top