Գլխավոր Լուրեր Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մոսկվա

1
0

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա։ Այս մասին տեղեկանում  է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանից։

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ: