Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ստեղծված իրավիճակի կապակցությամբ

    Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ստեղծված իրավիճակի կապակցությամբ

    Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը ստեղծված իրավիճակի կապակցությամբ
    Մայիս 20, 2019 11:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը.

    Սիրելի հավատավոր զավակներ մեր,

    Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

    Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

    Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:

    Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:

    Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:

    Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս:


    scroll to top