Երեքշաբթի , 18 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

    Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

    Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում
    Մարտ 14, 2018 14:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվար ամսին մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 3785 վնասված լուսակետ: Վերականգնվել է ավտովթարի պատճառով վնասված 4 հենասյուն, 1-ի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախորդ ամիս կառուցվել և Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված, 1 նրբանցք և 1 կամարանցում: Այսուհետ մայրաքաղաքի 10 հրապարակներ ՝ Հանրապետության, Շահումյան, Սախարովի, Ռուսաստանի, Նժդեհի, Արգիշտիի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Բարեկամության, Աբովյան պուրակ, լուսավորվում են երկարացված ռեժիմով: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top