Գլխավոր Լուրեր Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային

Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային

1
0
Պարգև Ղազարյանը, որը ծնվել է 1931թ.-ին թուրքական Կալանդուրան գյուղում, 2017 թվականին որոշել էր ծննդավայր վերադառնալ՝ «քրիստոնեական ծեսեր կատարելու»: Այս նպատակով նա դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունը և կրոնական պատկանելիությունը: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը:
Թուրքիայի դեսպանատունը մերժել է հայր և որդի Ղազարյանների վիզան: Ինչպես նշում են հայցվորների դատապաշտպանները, պատճառը նրանց հայկական ծագումն է եղել:
Նշվում է, որ Պարգև Ղազարյանի համար դա արտերկիր մեկնելու վերջին հնարավորությունն է եղել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը: Դատական հայցում տարեց տղամարդը մեղադրում է Թուրքիային մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի խախտման համար: