Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Ամերիկացի աստղերը մեկժամյա մարաթոնում հավաքել են 14 մլն դոլար

Ամերիկացի աստղերը մեկժամյա մարաթոնում հավաքել են 14 մլն դոլար

Սեպտեմբեր 13, 2017 15:06 Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

21740698_879059452241818_7186345063283018284_n

Ջուլիա Ռոբերտսը, Ռիչարդ Գիրը, Ալ Պաչինոն, Ռոբերտ Դե Նիրոն եւ եւս մի քանի տասնյակ աշխարհահռչակ ամերիկացի դերասաններ եւ երգիչներ մասնակցում էին հեռուստամարաթոնի, որը կոչվում էր “Hand in Hand: A Benefit for Hurricane Relief”։ Մեկժամյա մարաթոնի ընթացքում աստղերը հաջողացրել են հավաքել 14 միլիոն դոլար գումար, որը կուղղվի վերջերս Միացյալ Նահանգներում տեղի ունեցած աղետի՝ “Հարվի” եւ “Իրմա” փոթորիկներից տուժած մարդկանց։

Մարաթոնին չէր կարողացել անձամբ ներկա գտնվել երգչուհի Բեյոնսեն, սակայն նա տեսաուղերձ էր հղել, որտեղ ասում էր․
- Այս երկրում չկա եւ ոչ մի նորություն, որը չվերաբերվի բռնությանը կամ ռասիզմին։ Եվ երբ, թվում է, որ ավելի վատ լինել չի կարող, սարսափելի աղետը հասցնում է նոր հարված եւ փոխում է կյանքի ընթացքը։ Աղետը չի նայում, թե դու էմիգրանտ ես, աֆրոամերիկացի, լատինոամերիկացի, ասիացի, հրեա, թե մահմեդական, հարուստ, թե աղքատ․․․ Մենք բոլորս միասին ենք։

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top