Շաբաթ , 26 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    14°
    Home » Արցախ » Ամերիկացի բժիշկներն Արցախում բարդ վիրահատություններ են կատարել

    Ամերիկացի բժիշկներն Արցախում բարդ վիրահատություններ են կատարել

    Հոկտեմբեր 10, 2017 23:20 Արցախ, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    74053

    ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքից մի խումբ բժիշկներ Արցախում անվճար իրականացնում են քաղաքացիների ընդունելություն, հետազոտություններ, խորհրդատվություններ և վիրահատություններ:

     «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ասել է, որ ԱՄՆ-ից ժամանել են այնպիսի բժիշկ-մասնագետներ, որոնց կարիքն Արցախում շատ է զգացվում:

    Առողջապահության նախարարի խոսքով՝ ամերիկացի բժիշկների կողմից Արցախում առաջին անգամ կատարվել են բարդ վիրահատություններ: Օրինակ իրականացվել է հիստերոսկոպիկ, կյանքին վտանգ սպառնացող ճարպակալումով հիվանդի ստամոքսի և հիշպրունգի (ներպատային նյարդային համակարգի բնածին արատ) հիվանդության վիրահատություններ:

    «Բացի մասնագիտական ծառայություններից նրանք «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին նվիրաբերել են լապարասկոպիկ և հիստերոսկոպ սարքեր, «Արևիկ» մանկական հիվանդանոցին՝ աուդիոմետր (լսաչափ) սարք, իսկ Հանրապետական բժշկական կենտրոնին բժշկական պատկերման թվայնացնող սարք, որը մեր բժիշկներին հնարավորություն կտա հեռավար (դիստանցիոն) խորհրդատվություններ իրականացնել»,- ասել է Կ. Աթայանը:

    Կ. Աթայանի տեղեկացրեց նաև, որ բժիշկների այցի կազմակերպմանը աջակցել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը:

     

    Նման թեմաներ

    scroll to top