Երկուշաբթի , 17 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » editorial » Ամերիկացիները թույլատրել են ռուսներին վերցնել Սիրիայում իրենց զինվորների դիակները. ВВС

    Ամերիկացիները թույլատրել են ռուսներին վերցնել Սիրիայում իրենց զինվորների դիակները. ВВС

    Ամերիկացիները թույլատրել են ռուսներին վերցնել Սիրիայում իրենց զինվորների դիակները. ВВС
    Մարտ 13, 2018 15:29 editorial, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Սիրիայում ռուսական զորախմբի ներկայացուցիչները վերցրել են փետրվարի 7-ին Դեյր էզ Զոր նահանգում ԱՄՆ-ի հրաձգային և օդային հարվածներից զոհված զինծառայողների  աճյունները. հաղորդել  է ВВС հեռուստաալիքը:

    Երևան Տոնավաճառ

    «Հարձակման ընթացքում, հարձակումից առաջ և հետո մենք կապ ենք պահպանել  ռուսների  հետ, և նրանք մարդկանց խումբ են ուղարկել, որոնք վերցրել են աճյունները»,- ասել է միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ռայան Դիլլոնը:

    Հետագայում նա ճշտել է, որ աճյունները վերցնելու առաջարկն արվել է «ամեն ինչ տեղի ունենալուց հետո»:

    Նրա խոսքով` աճյունները վերցրել են ռեժիմին լոյալ ուժերը: Ռազմաօդային ուժերի տվյալներով` դեռ ոչ բոլոր զոհվածներն են տեղափոխվել Ռուսաստան:  Առայժմ հստակ չէ նաև ռուս զինծառայողների ստույգ կորուստները` մի քանի  տասնյակից մի քանի հարյուր:

    Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ` հաստատելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքացիների  զոհվելու և վիրավորվելու փաստը, սակայն տվյալներ չներկայացնելով տեղի ունեցածի ստույգ վայրի ու ժամանակի, ինչպես նաև զոհերի  թվի մասին:


    Նման թեմաներ

    scroll to top