Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Պոմպեոյին վերանայել Համաշխարհային բանկի վերլուծությունը

    Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Պոմպեոյին վերանայել Համաշխարհային բանկի վերլուծությունը

    Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Պոմպեոյին վերանայել Համաշխարհային բանկի վերլուծությունը
    Օգոստոս 16, 2019 12:05 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դարձյալ կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին աջակցել Հազարամյակների մարտահրավեր կորպորացիայի (MMC) նոր դրամաշնորհին, որով կարող է 140 միլիոն դոլար տրամադրվել հայ երիտասարդությանը՝ երկրի հանրակրթական դպրոցներում կրթության, տեխնոլոգիաների, ինժեներության, արվեստի և մաթեմատիկայի կրթական ծրագրի համար:

    Պոմպեոյին (ով նաև MMC-ի տնօրենների խորհրդի նախագահն է) Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը խնդրել է վերանայել Համաշխարհային բանկի վերլուծությունը, որը Հայաստանը դասակարգել է «միջինից բարձր եկամուտ» ունեցող երկրների շարքում: «Այս շատ վիճելի ձևակերպումը, որն արվել է Երևանից դուրս և Հայաստանի գյուղական համայնքներում լայնորեն տարածված մշտական աղքատության պայմաններում, Հայաստանը դուրս է թողնում MCC դրամաշնորհներից»,- բացատրել է Համբարյանը:


    Նման թեմաներ

    scroll to top