Երկուշաբթի , 29 Մայիս 2017

  •  USD   Առք` 479.50   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.77   
  •  EUR   Առք` 533.00   Վաճառք` 543.00   ՀՀ ԿԲ` 540.26   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 500.00   ՀՀ ԿԲ` 496.36   
  •  GBP   Առք` 608.00   Վաճառք` 626.00   ՀՀ ԿԲ` 619.89   
  •  RUB   Առք` 8.43   Վաճառք` 8.60   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 207.00   ՀՀ ԿԲ` 199.51   
outputra5huxgif
Partly Cloudy
23°
Home » Լուրեր » Ամիրյանի միլիոնները, վարչապետի մտահոգությունն ու հասարակության բողոքի ձայնը (տեսանյութ)

Ամիրյանի միլիոնները, վարչապետի մտահոգությունն ու հասարակության բողոքի ձայնը (տեսանյութ)

Նոյեմբեր 10, 2016 16:23 Լուրեր, Վերլուծական, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Հայաստանի Կառավարությունն այսօր գումարել էր հերթական նիստը: Գործադիրի անդամները իրենց ծառայողական շքեղ մեքենաները հերթով կանգառեցին Կառավարության շենքի դիմաց, փորձելով որքան հնարավոր է լրագրողներից աննկատ ներս մտնել:  5 առանձնատուն, 7 հողամաս և 2 հասարակական նշանակության շինություն. այս ամենի տնօրինողը մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն է: Բացի այս, նախարարը 120 միլիոն դրամ Էլ փոխառություն Է հանձնել։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել Է 12 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար։ Ինչպե՞ս եւ ի՞նչ ճանապարով է Ամիրյանը կուտակել այս միջոցները:

Նախորդ շաբաթ բուռն քննարկումների տեղիք տվեց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հայտարարությունը: Հիշեցնենք, խոսելով ծննդկանների մահացության դեպքերի մասին, Ալթունյանը հայտարարել էր, թե չի պատրաստվում զբաղվել մեկ-երկու մահվան դեպքերով, քանի որ դրանցով զբաղվում են դատական մարմիները, կա նաեւ մորգ: Ալթունյանի այս պահվածքն հասարակության զայրույթը հարցուցեց: Շատերը այն տեսակետը հայտնեցին, որ «Ինգո Արմենիայի» նախկին ղեկավարը պարտավոր է ներողություն խնդրել եւ հրաժարական ներկայացնել: Նախարարը որեւէ մեկը չարեց, փոխարենը՝ խոսնակի միջոցով հայտարարեց, թե իրեն սխալ են հասկացել: Ապա առողջապահության նախարարությունից մեկ այլ հայտարարություն տարածեցին, որ Լեւոն Ալթունյանը պատրաստ է ընդունելու մահացած ծննդկաններից երեք հարազատների, իսկ ներողություն երբ է խնդրելու Ալթունյան  Լեւոնը:

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջինը վերաբերում էր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությանը այլ երկրներում: Կարապետյանի խոսքով՝ բիզնես ոլորտի զարգացմանը աջակցելու գործին պետք է լծվեն նաեւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, կառավարությունը դրա համար փող չի տալու, այն կտրամադրեն ՏՏ ոլորտի մասնագետները: Ապա Կարեն Կարապետյանը դիմեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ առաջարկելով օրինապահ հարկատուներին կոչումներ շնորհել:

Վարչապետի  մեկ այլ  հանձնարարական վերաբերում էր  տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին: Հանձնարարվեց, համագործակցելով համայնքների ղեկավարների հետ, բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում՝ այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց օրենքի նախագծերի մի փաթեթ, որով պետք է զոհված զինծառայողների ընտանիքները եւ վիրավորված զինծառայողները ստանան ապահովագրավճարներ:  Ինչպես նշեց պաշտպանության նախարարը, այս նպատակով պետք է ստեղծվի հիմնադրամ, որի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն ի թիվս այլ աղբյուրների նաև՝ յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից:

Ինչո՞ւ են իշխանությունները որոշել մտնել քաղաքացու գրպանը: Հնարավո՞ր չէր այդ գումարները այլ կերպ փոխհատուցել՝ նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից: Նա հնչող հարցերի վերաբերյալ տալիս էր խուսափողական պատասխաններ:

Այս ամենը Կառավարության նիստում, իսկ դրսում բողոքի ակցիա էին անցկացնում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Հավաքվածները հայտարարեցին, որ իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում գործարանի վերագործարկման ուղղությամբ, իսկ կառավաությունը չի ցանկանում ներդրողներ գտնել: Գործարանը դիտավորյալ սնանկացման են հասցրել՝ ասում էին հավաքվածները:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն ոչ միայն գործադիրի ղեկավարը, այլեւ կառավարության ոչ մի աշխատակից հարկ չհամարեց իջնել ներքեւ եւ լսել հավաքվածներին:

Այս մարդկանց վանկարկումներն անպատասխան մնացին: Նշենք, որ կառավարության շենքը լքող նախարարները եւս անտարբեր անցնում էին բողոքող քաղաքացիների կողքով: Հասարակության խնդիրները իրենց ուշադրության կենտրոնում պահելու մասին իշխանական էլիտայի հայտարարություններն ամեն անգամ փոշիանում են, երբ խնդիրը իրականում բախում է նրանց դուռը:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top