Կիրակի , 21 Հունվար 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    -2°
    Home » Լուրեր » ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը. azatutyun.am

    ԱՄՆ դեսպանությունը արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը. azatutyun.am

    Սեպտեմբեր 13, 2017 11:44 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    658fb926ff05fd49f216cc943bc5c60b.thumb

    Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:

    Ընդգծվում է, որ Միացյալ Նահանգների դեսպանատունը ապրիլի 14-ին ողջունել էր Hayastan24.com կայքում հրապարակված նյութի վերաբերյալ քննություն սկսելու՝ Հայաստանի գլխավոր դատախազության հայտարարությունը՝ խիստ մտահոգիչ համարելով այս մասին հրապարակումը:

    «Այնուհանդերձ, ընտրություններից հետո միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ մենք նշեցինք, որ ընտրական գործընթացում եղել են արժանահավատ ու անհանգստության տեղիք տվող հաղորդումներ քվեների գնման ու ընտրողների վրա հավանական ճնշումների վերաբերյալ: Մենք ՀՀ կառավարությանը, կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը հորդորեցինք միասին աշխատել՝ այդ մտահոգությունները իրավական մեխանիզմների միջոցով փարատելու նպատակով, քանի որ ընտրախախտումների մասին հաղորդումներով վստահելի ու թափանցիկ քննությունների անցկացումը համահունչ էր փետրվարի 9-ին վարչապետի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դեմ արված նախազգուշացմանը»,-ասված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

    Նման թեմաներ

    scroll to top