Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա դնելուն․ կոնգրեսական

    ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա դնելուն․ կոնգրեսական

    ԱՄՆ-ը աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա դնելուն․ կոնգրեսական
    Հուլիս 16, 2019 11:57 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երկիրը ժողովրդավարական ուղիով առաջ տանելը հսկայական մարտահրավեր է, եւ Հայաստանն այն հաջողությամբ հաղթահարում է։ Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հայտարարել է հայկական արմատներ ունեցող Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը:

    Նրա խոսքով՝ Կոնգրեսի կողմից իր առաջարկով Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության ընդունումը կարեւոր քայլ էր. «Մենք փաստացի պարգեւատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար: Հույս ունեմ, սա ընդամենը սկիզբն է շատ ջերմ եւ ամուր հարաբերությունների»:

    Ջեքի Կանչելյան Սփիրը նշել է, որ «թավշյա հեղափոխությունը» ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարներ է բացել, և Վաշինգտոնում գիտակցում են Հայաստանի դժվարությունները։

    «Կարծում եմ, երկիրը բառացիորեն մեկ գիշերվա ընթացքում բռնատիրական իշխանությունից շատ ավելի ժողովրդավար դարձնելը հսկայական մարտահրավեր է: Ուստի, վարչապետ Փաշինյանի նկատմամբ ես հսկայական հարգանք եմ տածում»,- ասել է նա:

    Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության հանձնախմբի շրջանակներում Ջեքի Կանչելյան Սփիրն այս շաբաթ ակնկալում է փոխգործակցության հեռանկարները քննարկել նաեւ Վաշինգտոն ժամանած Հայաստանի խորհրդարանի պատվիրակության հետ՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ. «Ես ցանկանում եմ լսել նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոնք են հիմնական մարտահրավերները եւ հաղթանակները, որպեսզի մենք էլ մեր հերթին դրանց մասին տեղեկացնենք բոլորին այստեղ Վաշինգտոնում»:


    scroll to top