Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    16°
    Home » Արցախ » ԱՄՆ-ը ԼՂ խնդրում աջակցում է Մինսկի խմբի ջանքերին

    ԱՄՆ-ը ԼՂ խնդրում աջակցում է Մինսկի խմբի ջանքերին

    ԱՄՆ-ը ԼՂ խնդրում աջակցում է Մինսկի խմբի ջանքերին
    Դեկտեմբեր 7, 2017 16:00 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

    «Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասել է Թիլերսոնը:

    Նա ընդգծել է ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարևորությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում և Մոլդովայում:

    Նման թեմաներ

    scroll to top