Շաբաթ , 18 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    30°
    Home » Լուրեր » ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի

    ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի

    ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի
    Փետրվար 9, 2018 23:56 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Փետրվարի 11-ին Թուրքիա են մեկնելու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և  ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ռայմոնդ ՄաքՄասթերը:

    Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի՝  ամերիկացի պաշտոնյաները  թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:

    Վաշինգտոնում «Haberturk» լրատվամիջոցի թղթակիցը տեղեկություն է հաղորդել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ ՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը:

    Նշվում է, որ հայաշատ Կալիֆորիայի օրենսդիրները նորից օրակարգ կբերեն  Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:

    Աղբյուրի պնդմամբ՝ եթե ամերիկյան նախկին ղեկավարության համար ձեռնտու չէր այդ օրինագիծը, ապա այժմ իրավիճակը փոխվել է:

    Թղթակցի խոսքերով՝ այս անգամ մեծ է հավանականությունը, որ ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը կընդունվի, քանի որ, եթե նախկինում վերոնշյալ օրինագիծը կանխելու համար Թուրքիային օգնում էր իսրայելական լոբին, ապա այժմ այդ աջակցությունը այլևս չկա:

    Նման թեմաներ

    scroll to top