Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    16°
    Home » Լուրեր » ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին

    ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին

    ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին
    Փետրվար 13, 2018 15:49 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:

    Ըստ թուրքական haber7 լրատվական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ:

    Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում, որ չնայած կովկասյան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է:

    ԱՄՆ-ը զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում: Հայտարարության համաձայն, այս երկրում ահաբեկչության  հավանականությունը մեծ է, քանի որ Ադրբեջանում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել:

    «Ադրբեջանում զբոսաշրջային վայրերում, սուպերմարկետներում, առևտրի կենտրոններում,  հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում,  ռեստորաններում և այլ հանրային վայրերում ահաբեկչական հարձակման վտանգ կա»,-ասված է հայտարարության մեջ:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top