Չորեքշաբթի , 13 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարավոր համագործակցությունը չի իրականացվի Լեհաստանի հաշվին

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարավոր համագործակցությունը չի իրականացվի Լեհաստանի հաշվին

Հունվար 11, 2017 18:36 Լուրեր, Միջազգային A+ / A-

polshaԱՄՆ-ը կատարում է Լեհաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները, Նյու Յորք կատարած այցից հետո հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:

Լեհ նախարարը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի աշխատակիցները հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հնարավոր համագործակցությունը չի իրականացվի Լեհաստանի հաշվին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը Լեհաստանին վստահության արժանի դաշնակից է համարում, որը պաշտպանության համար համապատասխան դրամական միջոցներ է հատկացնում, ինչը ծառայում է ԱՄՆ-ի շահերին, փոխանցում է Լեհաստանի ռադիոն:

Այցի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Հենրի Քիսինջերի եւ գեներալ Մայքլ Ֆլինի հետ, որոնք, նախարարի խոսքով, կմտնեն նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդատուների շտաբի մեջ: Վաշչիկովսկին նշել է, որ նրանք հասկանում են Եվրոպայի խնդիրները, նաեւ այն սպառնալիքները, որոնց առաջ Լեհաստանը կանգնած է:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top