Չորեքշաբթի , 21 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի

    ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի

    Հոկտեմբեր 12, 2017 13:40 Լուրեր, Միջազգային A+ / A-

    20170121_usp501

    ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հայտարարել է, որ վիզաների հարցում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը չի անդրադառնա երկու երկրների ռազմական համագործակցության վրա:

    «Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիայի հետ շարունակելու ենք պայքարել միևնույն թշնամու դեմ, մեր համագործակցությունը շարունակվելու է»,- նկատել է Մեթթիսը:

    Թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության աղբյուրներին, նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում վիզաների հարցով առաջացած լարվածությունը կարգավորելու համար ամերիկյան կողմն  առաջիկա շաբաթների ընթացքում  պատվիրակություն կուղարկի Թուրքիա: Այն կգլխավորի ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջոնաթան  Քոհենը:

    Աղբյուր`    Ermenihaber.am

    Նման թեմաներ

    scroll to top