Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    23°
    Home » Լուրեր » ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայության «հատուկ գործողությունները» Կալիֆոռնիայում

    ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայության «հատուկ գործողությունները» Կալիֆոռնիայում

    ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայության «հատուկ գործողությունները» Կալիֆոռնիայում
    Մարտ 13, 2018 14:26 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Amerikayidzayn.com-ը գրում է.

    Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշման ներքո՝ ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայությունը առաջիկայում ծրագրում է անօրինական ներգաղթյալների բացահայտմանն ուղղված հատուկ գործողություններ իրականացնել Կալիֆոռնիայում:

    ԱՄՆ-ի Ներգաղթի ծառայությունը առաջիկայում ծրագրում է հատուկ գործողություններ իրականացնել Կալիֆոռնիայում՝ անփաստաթուղթ ներգաղթյալների բացահայտման և ձերբակալման նպատակով: Այս մասին վերջերս հանրությանը տեղեկացրել էր Օքլանդի քաղաքապետ Լիբի Շաֆը իր Twitter-յան գրառման մեջ, ինչպես նաև՝ հեռուստատեսությամբ:

    «Ես չեմ ցանկանում խուճապ առաջացնել,պարզապես ցանկանում եմ տեղյակ պահել հանրությանը Ներգաղթի ծառայության ծրագրած հատուկ գործողությունների մասին, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն և տեղեկացված լինեն իրենց իրավունքների մասին», – հայտարարել էր Լիբի Շաֆը:

    Սակրամենտո կատարած իր այցի ընթացքում ԱՄՆ-ի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հայտնել էր իր վրդովմունքը Շաֆի հայտարարության առթիվ՝ ավելացնելով, որ նման քայլով Շաֆը վտանգի տակ է դնում դաշնային գործակալների անվտանգությունը:

    Սեշնսը նաև հանրության համար վտանագավոր է որակել Կալիֆոռնիայի նահանգային օրենքները, որոնք պաշտպանում են անփաստաթուղթ ներգաղթյալների իրավունքները:

    «Այն վնաս է հասցնում Կալիֆոռնիայի բնակիչներին և խոչընդոտում իրավապահ մարմինների աշխատանքը»,- իր ելույթում նշել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարը:

    Հիշեցնենք, որ այս տարվա հունվար ամսից Կալիֆոռնիա նահանգը «ապաստան նահանգ» է համարվում անփաստաթուղթ ներգաղթյալների համար, ինչը նշանակում է, որ Ներգաղթի ծառայության տեսուչները չեն կարող առհասարակ որևէ մեկից քաղաքացիությունը ապացուցող փաստաթուղթ պահանջել: ԱՄՆ-ի սահմանադրությամբ՝ Ներգաղթի ծառայության աշխատակիցները չեն կարող նաև առանց նախապես տեղյակ պահելու, ստուգումներ իրականացնել որևէ հիմնարկությունում:

    Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

    Նման թեմաներ

    scroll to top