Գլխավոր Լուրեր ԱՄՆ-ի փոխնախագահն այցելել է Երուսաղեմ

ԱՄՆ-ի փոխնախագահն այցելել է Երուսաղեմ

8
0

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը մերձավորարևելյան այցի շրջանակում այսօր ժամանել է Իսրայել. հաղորդում է BBC-ն:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ բանակցությունների ժամանակ Փենսը մեկ անգամ ևս վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի այն տեսակետը, որի համաձայն՝ Երուսաղեմը ճանաչվում է որպես Իսրայելի մայրաքաղաք:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ` Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում: Նախագահի պատմական որոշումից հետո Իսրայել ժամանելը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկում ծավալելը ինձ համար իրոք մեծ պատիվ է: Նախագահ Թրամփը վստահեցնում էր, որ իր պատմական որոշումից հետո հնարավոր է լինելու Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև անկեղծ բանակցություններ սկսել այն հարցերի շուրջ, որոնք հնարավոր է լուծել», — ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը: