Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

    ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ

    ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ
    Հունիս 11, 2019 12:15 Լուրեր, Միջազգային A+ / A-

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը միաձայն կողմ է քվեարկել ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ բազմակողմանի պատժամիջոցներ կիրառելու բանաձեւին, եթե Անկարային հանձնվեն ռուսական (ЗРС) С-400 զենիթահրթիռային համակարգերը։ Նստաշրջանը հեռարձակել է C-SPAN հեռուստաալիքը։

    Ինչպես նշվում է, Կոնգրեսի ընդունած բանաձեւն ունի հանձնարարական բնույթ, այն պարտադիր չէ իրականացման համար։ Հաղորդվում է, որ օրենսդիրները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի նկատմամբ բազմակողմանի պատժամիջոցներ կիրառելու  կոչն արել  են «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդման» մասին օրենքի  շրջանակներում (CAATSA), եթե Թուրքիան ընդունի ռուսական սպառազինությունը։ Փաստաթղթում նաեւ կոչ է արվում Թուրքիային՝ չեղարկել ЗРС С-400-ի գնումը։ Կոնգրեսականների կարծիքով, այդ գործարքը սպառնում է «ամերիկա-թուրքական միության ամբողջականությանը եւ պառակտում է ՆԱՏՕ-ն»։


    Նման թեմաներ

    scroll to top