Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Արցախ » ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

    ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

    ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը
    Փետրվար 7, 2018 16:28 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

    Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է. ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի խորհրդական Բրիջիտ Բրինկը:

    «Միացյալ Նահանգներն աջակցում է հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով և հանուն դրա մենք շարունակում ենք ջանքեր գործադրել»,- ասել է Բրինկը:

    Նա հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների նպատակով Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Ադրբեջանում: Փետրվարի 8-ին եռանախագահներն այցելելու են Հայաստան, ապա Արցախի Հանրապետություն:

    Նման թեմաներ

    scroll to top