Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Rain And Snow
    Home » Լուրեր » ԱՄՆ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է. Կարեն Կարապետյան

    ԱՄՆ-ն Հայաստանի կարևոր գործընկերներից է. Կարեն Կարապետյան

    Հոկտեմբեր 12, 2017 19:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    կարեն կ

    Այս 25 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին՝ օգնելով շուկայական տնտեսության ժողովրդավարության կայացման համար. Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

    «Դրանք նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքներ վերացմանն ու հումանիտար էին իրենց բնույթով։ 90-ակաների վերջին մենք զարկ տվեցինք համագործակցության նոր ձևաչափի։ Շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրպնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար»,- նշեց վարչապետը։ Կարեն Կարապետյանն ասաց, որ այս պահին ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանք է տարվում տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպես նաև սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի վրա։

    «ԱՄՆ-ը հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք համագործակցել ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որը պետք է զարգացնենք և իրականացնենք։ Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն»,- հավելեց նա։

    Նման թեմաներ

    scroll to top